weeping, wailing, noise;
— գործել, to weep;
more, very, much.
հյց. խնդրով. ὐπέρ super, supra Ի վեր քան. գեր քան. գերագոյն. քան. առաւել քան. վեր, աւելն քան. (պ. պէր. յն. իբէ՛ր. լտ. սու՛բէր, սու՛բրա)
Գեր զմարդիկ։ Գեր զբնաւ։ Աղիտագոյն գեր զմահուն վտանգս։ Աւելի գեր զասացեալսս։ Գեր զբազումս, եւ այլն. (Պիտ.։)
Գեր զասացեալսս վատթարագոյն. (Յհ. իմ. ատ. եւ Յհ. իմ. պաւլ.։)
Գեր զոր ի մեռային զդառնահոսան ջրոցն ծորումն. (Անան. եկեղ։)
Գեր զոր ոչ ինչ եղիցի այլ վերանցեալ սեռ. (Պորփ.։)
Յաւէտ գեր զնա գեղեցկակերտեալ. (Խոսրովիկ.։)
Կենաց փայտ, եւ գեր ամբարձեալ զմայրսն լիբանանու. (Համամ առակ.։)
Սեռ. խնդրով.
Գեր օրինացն անցանել։ Գեր մարդկան գտան սովաւ զօրացեալ. (Լմբ. եկեղ.։)
Որով զմարդիկ գեր դասեցեր վերնոցն. (Գանձ.։)
Այլ եւս խնդրովք. որպէս Քան.
Ու՞մ այլ ումեք իրաւացի առաւել՝ գեր դմա չափել հատուցումն. (Պիտ.։)
Անխնդիր. մ.ա. որպէս Գերագոյն. աւանդ.
Գե՛ր ելոց, եւ նուաստից։ Գեր ի վերնայինսն զնոր ժողովուրդ առ քեզ մատուսցես. (Նար. ՟Գ. եւ Նար. գանձ խչ.։)
ԳԵՐ Ի ՎԵՐՈՅ. նխ. սեռ. խնդրով. ὐπέρ supra, prae եւ այլն. Վերագոյն. ի վեր քան. առաւել քան.
Սովորութիւն եղեւ ասել, որ գեր ի վերոյ գլխոյս է, ի վեր։ Ամենայն զօրութեան գեր ի վերոյ աստուածութիւն է. (Փիլ. ՟ժ. բան.։ եւ Փիլ. ել. ՟Բ. 68։)
Հոգեւորն՝ սորա գեր ի վերոյ է. (Նիւս. կազմ. ՟Թ։)
Գեր ի վերոյ լինիցին ախոյանին. (Եզնիկ.։)
Գեր ի վերոյ մարդկայնոյս համբառնային բնութեան. (Յհ. իմ. պաւլ.։)
Զայս հանապզ եւ միշտ խոկամք, զի ընկերին գեր ի վերոյ լինիցիմք. (Խոսր. պտրգ.։)
Որք կոյսք իցեն վասն աստուծոյ, եւ գեր ի վերոյ գայցեն ամուսնացելոց, եւ ամբարհաւաճիցեն. (Կանոն.։)
Գեր ի վերոյ ծայրից լերանց, կամ սրբոյն Գողգոթայ, ամենայն երկնի, կամ ալեաց ցանկութեան, քննութեան, երկիւղի, եւ այլն. (Անան. եկեղ.։ Շար.։ նար։ Մաշկ.։ Լմբ.։)
ԳԵՐ Ի ՎԵՐՈՅ. Բցռ. խնդրով իբր ռմկ.
Ի զանգիտելոյ եւ ի պատկառանաց գեր ի վերոյ լինել. (Ոսկ. եբր.։)
ԳԵՐ Ի ՎԵՐՈՅ.
Գեր ի վերոյ տեսեալ զարարիչն եկեալ. (Շար.։)
Գեր ի վերոյ զօրութիւնք. (Սարգ. յկ. ՟Դ։)
Ի գեր ի վերոյսն կացուցանել զնա. (Մաշկ.։)
Զգեր ի վերոյսն է առ գովութեան մրցանակս. (Պիտ.։)
ԳԵՐ Ի ՎԵՐՈՅ ՔԱՆ. նխ. Գեր, գեր քան.
Ճոխանամք նոքօք գեր ի վերոյ քան զարժանն. (Շար.։)
Գեր ի վերոյ եմք քան զյոլովս. (Վրդն. ծն.։)
Գեր ի վերոյ քան զբան սպասաւորութիւն տնօրինական գործոց. (Սկեւռ. աղ.։)
Ի գեր՝ վերոյսն քան զկարն իւր յանդգնիլ ձեռնարկել. (Սարգ. յկ. յռջբ։)
ԳԵՐ ՔԱՆ. գ. Գեր. գեր ի վերոյ քան, ի վեր քան.
Գեր քան զամենայն ազինս նախնեաց։ Մկրտեաց, եւ գեր քան զջուր։ Ձայն սաղմոսողին գեր քան զմարգարէութիւն։ Կշտամբեալս գեր քան զծուր. (Նար.։)
Առատացուցանէ գեր քան զբան՝ զշնորհս անպարտ մահու նորա ի վերայ պարտաւորացն. (Սկեւռ. ես.։)
Ի մեծ ազդմանէ այսր աղաղակի գեր քան ի վերնոցն՝ քանդեալ վերացաւ դրանդն ամրութեան կամաց. (Նար. ՟Ղ՟Բ։)
• «ողբ, լաց, կոծ» (ունի միայն ԱԲ), որից գեր գործել «լալ, ողբալ» Ոսկ. պօղ. հտ. Ա. էջ 260, 492, 751, 832։ Բառս գտնում ենք նաև Գ. մակ. դ. 2 «Եւ քաջացն սուգ անհնա-րին և գեր արտօսրալից գոչմամբ եռանդն ի վեր հասեալ՝ զսիրտս ճմլէր» =յն. τοῖςδε *lουδαίοις (քաջացն) ἀνήϰεστον (անհնարին) πένϑος (սուգ) ὴν ϰαὶ (և) πανόδυρτος μετն δαϰρύων (գեր արտօսրալից) βօղ (=գոչ-մամբ)։ ՆՀԲ գրելով մէ՛կ բառ (գերարտօս-րալից), թարգմանում է «սաստիկ առ։ տառուიօ լի», իբր կազմուած գեր-ոչ-ոսկե-դարեան մասնիկով և համապատասխան յն. λανόδυοτος «յոյժ ողբալի» բառին։ Սակայն այս պարագային առանց թարգմանութեան է մնում με τα δαϰρύων «արտօսրալից»։ Նո-րայր, Կորիւն վրդ. և թարգ. էջ 455 ուղղում է հատուածը՝ «Եւ քաջացն սուգ անհնարին և գեր՝ արտօսրալից գողմամբ..», գեր առնե-լով իբր առանձին բառ և գոյական՝ «ողբ» նշանակութեամբ։ Հ. Ա. Վարդանեան, ՀԱ, 1911, 48-49 ցոյց է տալիս, որ յունարէնին համապատասխան լինելու համար պէտք է առնել գեր (ածական) «πανόδυρτος, յոյժ ողբալի», որով արտօսրալից ճշտիւ լինում է μετά δαϰούων։ Գեր ածականը գտնում ենք նաև Եղիշ. գ. էջ 44 «Ոմանք զգեր արտօսրն եբրև յաղբերականց հոսէին յաչաց իւրեանս» (ՆՀԲ գրում է իբրև մի՛ բառ՝ գերարտօսր, որ շատ անյարմար է գալիս տեղին)։ Նոյնը նաև Ոսկ. փիլ. էջ 482 «Մի ծոյլո, մի՛ մեղկս, մի՛ ի զեր մտաց», ուր յունարէնը երեք բառի դէմ ունի միայն օῦϰ ἀναπεπτωϰιτα «մեղկ, թոյւ»։ (Բայց ինչպէ՞ս պէտք է հասկանալ այստեղ հյ. գեր, «ողբալի՞» թէ՜ «ծոյլ»)։
• Տէրվ. Նախալ. 51, 55, 81 տե՛ս գեղգե-ղել բառի տակ։ Նորայր, Կորիւն վրդ. և Առոմ. էջ 455 վերի ձևով պարղաբանե-լով բառը՝ կցում է պրս. [arabic word] γiri բառին. այսպէս [arabic word] γiri kardan «լալ գոչմամբ և աղաղակաւ» (ճիշտ ինչպէս հյ. գեր գործել), [arabic word] γaran «ի ձայն լալ և ողբալ», [arabic word] γiri «լալիւն՝ որ լինի գոչմամբ և աղաղակաւ», [arabic word] γarang «լաց՝ որ լինի տրտմութեամբ. կերկե-ռումն յորկորի, որ լինի ի լալոյ կամ ի նեղանալոյ»։ Հայերէնը պէտք էր դնել իրանեան այս ձևերից փոխառեալ. բայց ոչ նրանց ծագումն է յայտնի և ոչ էլ գոնե պահլաւերէն ձևը կայ։ Բառասկզբի γկարող է տալ հյ։ գ (հմմտ. [arabic word] γund> գունդ), բայց ձայնաւորները համաաա-տասխան չեն։
• ԳՒՌ. Ըստ Ս. Մովսիսեանի (նամակ 192x սեպտ. 27) նոյնից է գերի գործել Բլ. «լալով աղերսել, խնդրել, պաղատիլ» ոձը։
• «վեր, աւելի քան, բարձր» Պիտ. Յհ. իմ. ատ. և պաւլ. Պորփ. Նար. 8. Լմբ. մատ. 28 (գեր օրինացն անցանել-օրէնքից այն կողմ անցնիլ). քիչ անգամ միայն գոր-ծածուած է ոսկեդարեան մատենագրութեան մէջ՝ գեր ի վերոյ ձևով. այսպէս՝ «Գեր ի վե-րոյ լինիցին ախոյանին» Եզն., «Ի զանգիտե-լոյ և ի պատկառանաց գեր ի վերոյ լինել». Ոսկ. եբր. նոյնը հակառակ դիրքով՝ «Ի վերոյ գեր զսատանայ և քան զմեղս» Ոսկ. կողոս. 594։ Յետոսկեռարեան շրջանին դարձած է շատ գործածական նախամասնիկ, համա-պատասխան յն. ύπερ-մասնիկին, որով ստրկօրէն թարգմանուած են բազմաթիւ բա-ռեր. ինչ. գերագոյն=յն. υπερτερος, գերա-դրական= ύπερϑετιϰός, գերակատար= υπεე-τέλειοσ, գերապայծառ=ύπέρλαμπρος, գերա-պատիւ= Նπερτίμιος, գերբնապէս= ὅπερφυως, գերիմաստ= ύπὲρσοφος ևն ևն (սրանց թիւր Առձեռնում 192 է), բոլորն էլ յետին։ Իսկ այն բառերը, որ իբր թէ ոսկեդա-րեան մատենագրութեան մէջ զսրծածուած ևն. ևասկածելի են և սրբագրելի. ինչ. գերար-տօսրայիզ Գ. մակ. դ. 2 (որի վրա տե՛ս նա-խորդ գեր «ողբ, լաց» բառը), գերահրաշ Ա. գաթ։-Նոր դրական լեզուն էլ ունի բազմա-թիւ բառեր՝ նոյն գեր մասնիկով կազմուած, ինչ. գերբնական, գերմարդ, գերմարդկային, գերիշխան, գերիշխանութիւն, գերակշռել, գե-րակշռութիւն, գերադաս, գերաղասելի, գերա-դասութիւն ևն ևն։-Նոյն արմատից եմ կար-ծում նաև գերուհի «աստուածուհի», որ ունին ՀՀԲ և ՓԲ։
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. uer «բարձրանալ» արմատից, որի միակ ժառանգորդն է յն. ծεἰρω, αίρω (<αfεριω, fαριω) «բարձրա-նալ, վերանալ, բարձրացնել, վերացնել»։ Կարծւում է թէ նոյն հնխ. uer պարզ արմատի աճականներն են հնխ. uers և uerd. առաջի-նից ծագում են սանս. váršman-«բարձրու-թիւն, բարձունք, ծայր», váršiyān «բարձ-ռագոյն, գերագոյն», հսլ. vruchu «ռառաթ բարձունք», լիթ. virszús «վերևինը», լտ. verruca «բարձրութիւն, պալար, բիծ», անգլ-սք. wearr «մարմնի վրայ կոշտ», հիռլ. ferr «լաւագոյն», Նիռլ. farr «սիւն, մոյթ», -իսկ երկրորդից՝ հբգ. warza, հիսլ. varta, հսաքս. warta, անգլսք. vearte, անգլ. wart, հոլլ. wrat, դերմ. warze և պրս. [arabic word] bālū, բոլորն էլ «պալար, շիտ» (Walde, 823, Boisacq, 15, Kluge, 519, Pokorny, 1, 267, Ernout-Meillet, 1049, Trautmann, 362)։
• ՆՀԲ պրս. bar, յն. ὸπὲρ, լտ. super supra բառերի հետ։-Windisch. 7 երկ-րորդ ձևն է համարում վեր բառի, որ մեկնում է իբր սանս. upari, յն. υπερ։ Lag. Urgesch. 228 var արմատից, հսլ. σorč ձևի հետ։-Meillet MSL 7, 165 գեր և վեր նոյն է համարում։ Մառ Արաքս, 1890, Ա, 111 վեր և լեառն ձևերի հետ զնդ. gairi «լեռ»։ Թիրեա-քեան, Արիահայ բռ. 115 պրս. [arabic word] čir «յաղթող, բարձր» բառից։ Միւսները տե՛ս վեր բառի տակ։ Ուղիղ մեկնու-թիւնը տւաւ Meillet, BSL, ж 79, էջ
• օ։ Իրենից առաջ Müller, SWAW, 38, 586 և Հիւբշ. KZ, 23, 34 և 48 յն. αεἰρω համեմատել էին հյ. վեր բառի հետ. բայց ընդունելի չէր, ըստ որում հնխ. ս>հյ. վ համեմատութիւնը ուղիղ չէ։
• «գաւառ» տե՛ս Կեր։